Ներքին Գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու է Գիորգի Գախարիան
Ներքին Գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու է Գիորգի Գախարիան

Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնին ներկայացվել է էկոնոմիկայի գործող նախարար Գիորգի Գախարիայի թեկնածությունը:

Այս մասին արտակարգ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Գիորգի Գախարիան այդ պաշտոնում փոխարինելու է Գիորգի Մղեբրիշվիլիին:

Իսկ ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնին, ապա Գիորգի Գախարիային կփոխարինի ֆինանսների նախարար Դմիտրի Քումսիշվիլին: