Մյանմայում սկսած դիմակայության արդյունքում զոհերի թիվը գերազանցել է հազարը
Օգոստոսի 25-ին Մյանմայում սկսած դիմակայության արդյունքում զոհերի թիվը գերազանցել է հազարը,- այս մասին The Hindu պարբերականի հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Յանհի Լին:
Բացի այդ, ինչպես նշել է Լին վերջին 10 օրվա ընթացքում սեփական տները լքել է 87 հազարից ավելի Րոհինջա (Մյանմայում բնակվող ազգային փոքրամասնություններ):
Հիշեցնենք դիմակայությունը սկսվել է օգոստոսի 25-ին, երբ Րոհինջայի գրոհայինները հարձակվել են Մյանմայի ոստիկանության պարեկային կետերի և զորամասի վրա:
Հարձակման արդյունքում զոհվել էր 12 զինվորական և մոտ 20 խաղաղ բնակիչ: