Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է ՈՒկրաինայի իշխանություններին անց կացնել միլյոնանոց երթ
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է ՈՒկրաինայի իշխանություններին անց կացնել միլյոնանոց երթ:
«Եթե ցանկանում եք միլյոնանոց երթ, կստանաք»,-ասել է Սաակաշվիլին, ով կողմնակիցների հետ միասին գտնվում է ՈՒկրաինայի գերագույն ռադայի շենքի դիմաց:
Խոսքով ելույթի ժամանակ Սաակաշվիլին հայտարարել է, որ ունի ՈՒկրաինայի իշխանությունը փոխելու պլան, եթե վերջիններս չեն կատարի նրանց պահանջները:
Կիևում անվտանգության նորմերը խստացվել են, կառավարական թաղամասը պաշտպանում է մոտ երկու հազար ոստիկան:
Հեղինակ -
Edgar Barsegyan