Միխեիլ Ջանելիձեն պաշտոնական այցով գտնվում է Թուրքմենստանում
Միխեիլ Ջանելիձեն պաշտոնական այցով գտնվում է Թուրքմենստանում

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն պաշտոնական այցով գտնվում է Թուրքմենստանում: Այցի շրջանակներում նա մասնակցելու է Աֆղանստանին կապված 7-րդ տարածաշրջանային տնտեսական համաժողովին, որին մասնակցում են մոտ 60 երկրների պաշտոնյաներ:

Միջոցառման շրջանակներում ծրագրվում է նաև Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև տրանսպորտա-տրանզիտային համաձայնագրի ստորագրում, որը հայտնի է «Լապիս Լազուրիս» անվանմամբ:

Նշենք, որ այս համաձայնագիրը նախատեսում է ստորագրող կողմերի միջև առևտրական և տրանսպորտային կապերի խորացում:

Ինչպես նշել են արտաքին գործերի նախարարությունում, «Լապիս Լազուլիս»-ի անդամությամբ Վրաստանը դառնում է Ասիա-Եվրոպա տարանցիկ ճանապարհի կարևոր օղակներից մեկը:

Այցի շրջանակներում Ջանելիձեն հանդիպելու է նաև Թուրքմենստանի արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի հետ: