Միավորվելու դեպքում ընդիմությունը ընտրություններին կունենար հաղթանակի հնարավորություն. Վաշաձե
«Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեի խոսքերով, միավորվելու դեպքում ընդիմությունը ընտրություններին կունենար հաղթանակի հնարավորություն,- այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է «Պալիտրանյուս» հեռուստաընկերության հաղորդումներից մեկի ժամանակ:
Նրա խոսքերով Վրաստանում բազմաթիվ են՝ նեղ կուսակցական մտածելակերպով քաղաքական ուժեր:
«Ընդհանուր առմամբ ընդիմությունը ցույց տվեց վատ արդյունք, «Վրացական Երազանք»-ը հաղթեց, այդ իսկ պատճառով ամիսներ շարունակ կոչ էի անում ընդիմությանը միավորվել և ներկայացնել մեկ թեկնածուի: Իսկ իմ օպոնենտները պնդում էին, որ կմիավորվենք երկրորդ փուլում, սակայն ասեք որտեղ է երկրորդ փուլը»,- ասել է Վաշաձեն: