Մենք ողջունում ենք կառավարությունում կադրային և կառուցվածքային փոփոխությունները. ԱՄՆ դեսպան
Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Յան Կելիի հայտարարությամբ նահանգները աջակցում են Վրաստանի կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների գործընթացին:
«Մենք աջակցում ենք այդ գործընթացին, և անհամբեր սպասում ենք նոր նախարարների հետ հանդիպմանը: Մենք ճանաչում ենք նորանշանակ նախարարներին և սպասում ենք համագործակցության էլ ավելի խորացում»,- նշել է Կելին:
Հիշեցնենք, Վրաստանի կառավարությունում կադրային և կառուցվածքային փոփոխությունների արդյունքում գործող 18 նախարարություններից մնացել է 14-ը:
Հեղինակ -
Edgar Barsegyan