Մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համընդհանուր ժողովրդական քննարկումները
Մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համընդհանուր ժողովրդական քննարկումները

Մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համընդհանուր ժողովրդական քննարկումները:

Առաջին հանդիպումը կայանալու է այսօր Քութաիսիում, որին ներկա են գտնվելու պրոֆեսոր-մանկավարժներ, ուսանողներ, քաղաքացիական սեկտորի և մամլո կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համընդհանուր ժողովրդական քննարկումները անց են կացվելու խորհրդարանի նիստերի դահլիճում, այն ղեկավարելու է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Նշենք, որ իշխող թիմը պատրաստել է նոր սահմանադրության նախագիծ, որի համաձայն 2020 թ. ընտրություններին հնարավորություն է տրվում ստեղծել ընտրական միություններ, ինչպես նաև վերացվելու է  այսպես կոչված բոնուսային համակարգը: