Մանհեթենի հրաձիգ Սայֆուլո Սաիպովն ԱՄՆ է տեղափոխվել գրին-քարտով
Մանհեթենի հրաձիգ Սայֆուլո Սաիպովն ԱՄՆ է տեղափոխվել գրին-քարտով

Մանհեթենի ահաբեկչության մեջ կասկածվող ուզբեկ Սայֆուլո Սաիպովն ԱՄՆ է տեղափոխվել՝ վիճակախաղով գրին-քարտ շահելուց հետո։ Այս մասին հայտնում է Santa Monica Observer պարբերականը։

Diversity Immigrant վիզաների խաղարկության ծրագիրը («Վիզաներ՝ տարբեր ազգությունների ներգաղթյալների համար») իրականացվում է ԱՄՆ Պետդեպի կողմից։ Ամեն տարի խաղարկվում է 55 հազար վիզա։

Սաիպովը միտումնավոր վրաերթ է իրականացրել հետիոտների և հեծանվորդների նկատմամբ։ Զոհվել է 8 մարդ։ Ոստիկանները նրան վիրավորել ու ձերբակալել են։ Կասկածյալի մեքենայում հայտնաբերվել է գրություն այն մասին, որ ինքը հարձակումն իրականացնում է ԴԱԻՇ-ի անունից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաիպովն Ուզբեկստանից ԱՄՆ է ժամանել 2010 թվականին և բնակություն հաստատել Ֆլորիդայի Տամպա քաղաքում։ Վերջին շրջանում նա Նյու Ջերսիում աշխատել է որպես Uber-ի վարորդ։