Մանկական եվրատեսիլ երգի մրցույթի կապակցությամբ նոյեմբերի 19-20-ին մի քանի փողոցներ կփակվեն տրանսպորտի համար
Մանկական եվրատեսիլ երգի մրցույթի կապակցությամբ նոյեմբերի 19-20-ին մի քանի փողոցներ կփակվեն տրանսպորտի համար

Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի լրատվությամբ, մանկական եվրատեսիլ երգի մրցույթի կապակցությամբ, հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակով, նոյեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 20-ի ժամը 20:00-ն երթևեկությունը սահմանափակվելու է մայրաքաղաքի մի քանի փողոցներում:

Ավտոտրանսպորտի տեղաշարժը արգելվելու է Ռուսթավելիի պողոտայի և Անտոն Փուրցելաձեի փողոցի խաչմերուկում, ինչպես նաև Փուրցելաձեի, Գուդիաշվիլիի և Ջորջաձեի փողոցներում:

Տրանսպորտային երթևեկության սահմանափակումները կհանվեն միջոցառման ավարտին պես: