Մադուրոն այս տարի արդեն 6-րդ անգամ բարձրացրել է վենեսուելացիների աշխատավարձերը
Մադուրոն այս տարի արդեն 6-րդ անգամ բարձրացրել է վենեսուելացիների աշխատավարձերը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հերթական անգամ բարձրացրել է վենեսուելացիների աշխատավարձերը երկրում շեշտակի աճող սղաճի պայմաններում: Այս մասին հայտնում է El Nacional պարբերականը:

Վենեսուելացիների աշխատավարձերը բարձրացվել են այս տարի արդեն 6-րդ անգամ։ Բարձրացումը կազմում է 30%։ Այժմ արդեն նվազագույն աշխատավարձը կազմում է 456,5 հազար բոլիվար:

Սակայն եթե հաշվի առնենք, որ սև շուկայում դոլարի փոխարժեքն աճել է, ապա ստացվում է, որ վենեսուելացիների աշխատավարձը նվազել է: Այժմ ամերիկյան արժույթով հաշվարկած՝ Վենեսուելայում նվազագույն աշխատավարձը կազմում է 11 դոլար, այն դեպքում, երբ ամռանն այն կազմում էր 32 դոլար: