Ճապոնիայում չծխող աշխատողների արձակուրդին ավելացվել է 6 հավելյալ օր
Ճապոնիայում չծխող աշխատողների արձակուրդին ավելացվել է 6 հավելյալ օր

Ծագումով Ուզբեկստանից, 29-ամյա Սայֆուլլա Սայիպովի դեմ, ով հոկտեմբերի 31-ին ահաբեկչություն էր իրականացրել Նյու Յորքի կենտրոնում, պաշտոնապես առաջադրվել են ահաբեկչությանը նյութապես աջակցելու, բռնության և ավտոտրանսպորտային միջոցների ոչնչացման մեղադրանքներ։ Այս մասին հայտարարել է Նյու Յորք նահանգի Հարավային շրջանի դատախազ պաշտոնակատար Յոն Կիմը։

Հարցաքննության ժամանակ Սայիպովն ասել է, որ ցանկացել էր ԴԱԻՇ-ի դրոշը կախել բեռնատարից, որով էլ վրաերթի է ենթակել մարդկանց, սակայն այնուհետև հրաժարվել է այդ գաղափարից, քանի որ մտավախություն է ունեցել, որ իրեն կնկատեն։

Նա խնդրել է քննիչներին ԴԱԻՇ-ի դրոշը տեղակայել իր հիվանդասենյակում՝ հայտարարելով, որ «իրեն լավ է զգում՝ կապված այն բանի հետ, ինչ արել է»։