Հունաստանում Վրաստանի դեսպանի հայտարարությամբ, երկրում ձերբակալված Վրաստանի քաղաքացիների գործով փաստերը աղավաղված են
Հունաստանում Վրաստանի դեսպանի հայտարարությամբ, երկրում ձերբակալված Վրաստանի քաղաքացիների գործով փաստերը աղավաղված են

Հունաստանում և Սերբիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոսեբ Նանոբաշվիլին տարածել է հայտարարություն և արձագանքել վերջին ժամանակներին հույն իրավապահների կողմից Վրաստանի քաղաքացիների ձերբակալման փաստերին:

Դեսպանի խոսքերով նշված փաստերի կապակցությամբ դեսպանատունը ունի նախնական լրատվություն, ինչպես փաստերի աղավաղման, այնպես էլ Հունաստանի ներքին գործերի նախարարության լրատվական ծառայության կողմից բացթողումների մասին:

«Գալիք շաբաթ մենք կհրապարակենք հաշվետվություն, որի սկզբունքներով հավաստիացնում ենք կլինի ժամանակին արձագանք»,- ասել է դեսպանը:

Նա նշել է, որ Վրաստանի քաղաքացիների հետ կապված քրեական դեպքերի առկայությունը  երկու երկրների միջև հարաբերություններում մնում է հիմնական խնդիրը: