Հնդկաստան-Պակիստան սահմանին մահապարտ ահաբեկիչները հարձակվել են ռազմակայանի վրա
Հնդկաստան-Պակիստան սահմանին մահապարտ ահաբեկիչները հարձակվել են ռազմակայանի վրա

Հնդկաստանի հյուսիսային մասում, Ջամու Դե Քաշմիրի նահանգի Սրինագար քաղաքում մահապարտ ահաբեկիչներից բաղկազած խումբը հարձակվել է ռազմակայանի վրա:

BBC-ի լրատվությամբ, 2 ահաբեկիչ պայթեցրել է իրեն, որի հետևանքով տուժել է մի քանի զինվորական: Տարածված լրատվությամբ արճակատումը շարունակվում է:

Նշվում է, որ ռազմակայանը գտնվում է Սրինագարայի օդանավակայանից ոչ հեռու, հարձակման հետևանքով թռիչքները դադարեցվել են :

Զինվորականները շրջափակել են օդանավակայանի տարածքը:

Հարձակման պատասխանատվությունը իր վրա է վերցրել տարածաշրջանում գործող իսլամական խմբավորում «Ջաիշ Է Մուհամեդը»

Նշենք, որ Քաշմիրի նահանգը ներկայացնում է Հնդկաստանի և Պակիստանի միջև վիճելի տարածք: Նահանգի մի մասը վերահսկում են հնդիկները, իսկ մյուս մասը պակիստանցիները: