Հնարավոր է վերացվի պետական անվտանգության և ճգնաժամների կառավարման խորհուրդը
Հնարավոր է վերացվի պետական անվտանգության և ճգնաժամների կառավարման խորհուրդը

Վրաստանի կառավարությունում ծրագրված փոփոխությունների շրջանակներում հնարավոր է վերացվի պետական անվտանգության և ճգնաժամների կառավարման խորհուրդը:

Առաջին ալիքի լրատվությամբ, Գիորգի Կվիրիկաշվիլին վաղը խոսելու է նաև այդ թեմայով:

Նշենք, որ այս պահին այն ղեկավարում է Մինդիա Ջանելիձեն: Պետական անվտանգության և Ճգնաժամների կառավարման խորհուրդը հիմնվել էր 2014 թվականի հունվարի 1-ին: