Կոնգոյում երկաթուղային վթար է տեղի ունեցել. Զոհվել է ավելի քան 30 մարդ
Կոնգոյում երկաթուղային վթար է տեղի ունեցել. Զոհվել է ավելի քան 30 մարդ

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Լուբուդի քաղաքի հարևանությամբ գնացքը դուրս է եկել ռելսերից, դառնալով 33 մարդու մահվան պատճառ:

Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Կա նաև 30 վիրավոր: Տեղի պաշտոնյաները հաղորդել են, որ ռելսերից դուրս եկած գնացքի տակ հնարավոր է լինեն մարդիկ:

Զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել, քանի որ 13 վագոնանոց շարժակազմի 11 վագոնը շուռ է եկել: Հայտնի չէ նաև, թե քանի ուղևոր է եղել գնացքում: Վթարի մանրամասները ճշտվում են: