Կոլումբիայում 12 տոննա քաշով կոկաինի ռեկորդային խմբաքանակ են առգրավել
Կոլումբիայում 12 տոննա քաշով կոկաինի ռեկորդային խմբաքանակ են առգրավել

Կոլումբիայում 12 տոննա քաշով կոկաինի ռեկորդային խմբաքանակ են առգրավել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի նախագահ Խուան Մանուել Սանթոսը:

«Մինչև հիմա, ինչ ավելի քան 40 տարի առաջ սկսել ենք պայքարել թմրաթրաֆիքի դեմ, մեզ երբեք չի հաջողվել (կոկաինի) նման քանակություն առգրավել»,- լրագրողներին ասել է Սանթոսը:

RCN ռադիոկայանը նշել է, որ ազգային ոստիկանության գործողությունը «Ագամեմնոն-2» էր կոչվում և  անցկացվել է Անտիոկիա դեպատամենտում: Թմրանյութի առգրավված ռեկորդային խմբաքանակը պատկանում էր Կոլումբիայի ամենախոշոր բանդաներից մեկին՝ «Ծոցի գերդաստան»-ին: