Կիր Ստարմերը հայտարարել է Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին

13:29, 22.06.2026

Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը հայտարարել է հրաժարականի մասին։ Նախքան հրաժարականի մասին հայտարարելը, Ստարմերն ասել է, որ ժառանգել է Լեյբորիստական կուսակցություն, որը «քաղաքականապես, ֆինանսապես և բարոյապես սնանկացած» էր։
Ստարմերի պնդմամբ՝ իրեն «բազմիցս» ասել են, որ կուսակցությունն «ավարտված է», սակայն ինքը «ապացուցեց, որ այդ մարդիկ սխալվում էին»։
Կիր Ստարմերի խոսքով՝ ինքը կհեռանա նաև Լեյբորիստական կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Նա նշել է, որ իր կայացրած բոլոր որոշումները վերաբերել են «երկիրն առաջին տեղում դնելուն»։
Կիր Ստարմերը հայտարարում է, որ կանի ամեն ինչ՝ իշխանության կանոնավոր փոխանցումն ապահովելու համար, և իր լիակատար աջակցությունը կհայտնի իր հաջորդին։

Նմանատիպ