Կառուցվածքային բարեփոխումները կբերեն կարևոր բովանդակալից փոփոխություններ կառավարման որակում և արդյունքներին հասնելու տեսանկյունից. Կվիրիկաշվիլի
Կառուցվածքային բարեփոխումների վերսկսումը բարեփոխում է, որը կբերի կարևոր բովանդակալից փոփոխություններ կառավարման որակում և արդյունքներին հասնելու տեսանկյունից,- այս հայտարարությունը Գիորգի Կվիրիկաշվիլին արել է կառավարության այսօրվա նիստին:
Վարչապետը շնորհավորել է Միխեիլ Չխենկելիին և Մամուկա Բախտաձեին Վրաստանի կառավարության անդամ դառնալու կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել արդեն նախկին նախարարներ Գիորգի Մղեբրիշվիլիին և Ալեքսանդր Ջեջելավային ծավալած գործունեության համար:
«Ցանկանում եմ շնորհավորել մեր թիմի նոր անդամներին, չնայած Մամուկա Բախտաձեն բազմաթիվ անգամ եղել է այս դահլիճում և միասին քննարկել են լուրջ հարցեր: Իսկ պարոն Չխենկելին առաջին անգամ է մեր հետ և ցանկանում եմ նրան մաղթել հաջողություններ: Ինչ վերաբերում է պարոն Գիորգի Մղեբրիշվիլիին և պարոն Ալեքսանդր Ջեջելավային, ապա ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց ծավալած գործունեության համար, և մաղթել հաջողություններ»,- նշել է Կվիրիկաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan