Կառլես Պուչդեմոնին աջակցելու նպատակով Բրյուսել  են այցելել Կատալոնիայի տարածաշրջանից 200 քաղաքապետ
Կառլես Պուչդեմոնին աջակցելու նպատակով Բրյուսել են այցելել Կատալոնիայի տարածաշրջանից 200 քաղաքապետ

Բրյուսել է ժամանելու Կատալոնիայի տարածաշրջանից անկախությանը աջակցող 200 քաղաքապետ: Նրանք Բելգիա են այցելելու Կառլես Պուիչդեմոնին աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Քաղաքապետերը նման որոշում են կայացրել այն բանից հետո, ինչ Իսպանիայի դատարանը որոշում է կայացրել  Կատալոնիայի նախկին առաջնորդի ձերբակալության կապակցությամբ:

Նշվում է, որ Բելգիայի մայրաքաղաք այցելել ցանկացողների քանակը ավելի շատ էր, սակայն հնարավորություն չի եղել չվերթներ չլինելու պատճառով:

Զուգահեռաբար այսօր Բրյուսել են այցելում Կատալոնիայի անկախությանը դեմ արտահայտվող գործարարները, ովքեր հանդիպում են ունենալու եվրախորհրդարանայինների հետ: