Կառավարությունը ծրագրում է ստեղծել անկախ հետաքննչական ծառայություն
Կառավարությունը ծրագրում է ստեղծել անկախ հետաքննչական ծառայություն

Վրաստանի կառավարությունում ծրագրված փոփոխություններին զուգահեռ հնարավոր է ստեղծվի նոր հետաքննչական ծառայություն:

Առաջին ալիքի լրատվությամբ, այս մասին հայտարարություն կանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Այս պահին գոյություն ունեցող լրատվությամբ, ծառայությունը հետաքննելու է իրավապահների կողմից իրականացրած գործողությունները:

Բացի այդ արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին հաստատել է, որ կառավարությունը ունի նման ծառայության ստեղծման քաղաքական կամք: