«Իմ կյանքում այսօր նշանավոր օր է»,- այս հայտարարությունը քիչ առաջ արել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա կալաձեն, ում քաղաքապետարանի շենքում դիմավորել է Թբիլիսիի նախկին քաղաքապետ Դավիթ Նարմանիան:
«Մեծ ուշադրություն եմ դարձնում այն փաստին, որ իմ քաղաքի ընտրված քաղաքապետն եմ, միևնույն ժամանակ գիտակցում եմ թե ինչ պատասխանատվություն եմ կրում, ինչքան աշխատանք ունեմ անելու և համապատասխանաբար իմ հզոր թիմի հետ միասին մենք կհաղթահարենք բոլոր խոչընդոտները»,-ասել է Կալաձեն:
Նշվում է, որ Թբիլիսիի քաղաքապետը սեփական թիմի անդամներին կներկայացնի ժամը 15:00-ին:
Վրաստանի ընտրական օրենսգրքի համաձայն նորընտիր քաղաքապետի իրավասությունները ճանաչելուց հետո, ավտոմատ կերպով դադարեցվում են՝ գործող քաղաքապետի, նրա տեղակալների, քաղաքապետարանի ծառայությունների ղեկավարների և գամգեբելիների իրավասությունները:
Հեղինակ -
Edgar Barsegyan