Կախա Կալաձեն դիտել է Գուրամիշվիլի մետրոկայանում ընթացող աշխատանքները
«Ես ընտրված եմ բնակչության կողմից, համապատասխանաբար հասարակական տրանսպորտը իմ համար կարևոր է» ,- այս հայտարարությունը մայրաքաղաքի ընտրված քաղաքապետը արել է «Գուրամիշվիլի» մետրոկայանում ընթացող վերանորոգման աշխատանքները դիտելու ժամանակ:
Մետրոկայանում այս պահին ընթանում են տանիքի վերանորոգման աշխատանքներ, բոլոր աշխատանքները կատարվում են գիշերային ժամերին, քանզի ցերեկը չխափանվի բնակչության տեղաշարժը:
Չնայած դրան, Կախա Կալաձեի խոսքերով աշխատանքները շուտ ավարտելու նպատակով մետրոկայանը փակվելու է երկու օրով:
Ինչպես նշել է Կալաձեն, համանման աշխատանքներ քաղաքի մասշտաբով իրականացվելու են փուլ առ փուլ:
Լրագրողների հետ զրույցում Կալաձեն հայտարարել է նաև, որ հասարակական տրանսպորտով տեղաշարժվելիս նրան կարող են նկատել պարբերաբար:
Հեղինակ -
Edgar Barsegyan