Խորհրդարանային մեծամասնությունը հաստատելու է սահմանադրական փոփոխությունները
Խորհրդարանային մեծամասնությունը հաստատելու է սահմանադրական փոփոխությունները

Աշնանային նստաշրջանին խորհրդարանական մեծամասնությունը հաստատելու է, սահմանադրական փոփոխությունների մասին երկու ընթերցմամբ ընդունած խմբագրային փոփոխություններով տեքստը,- այս մասին ասված է, խորհրդարանային մեծամասնության կողմից հրապարակած հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է, սահմանադրական բարեփոխման ավարտի սկզբունքով, Վրաստանը իր անկախության վերականգնումից հետո, առաջին անգամ կունենա այնպիսի սահմանադրություն, որը կբացառի երկրում ցանկացած տիպի գերիշխանության հնարավորություն, և կապահովի երկարաժամկետ, կայուն ժողովրդավարության զարգացումը:

«Խորհրդարանական ընտրություններից առաջ, «Վրացական երազանք» կուսակցությունը, իր նախընտրական ծրագրով ընտրողների առջև ստանձնել է սահմանադրական բարեփոխումների իրականացման պատասխանատվություն, որի համաձայն Վրաստանի սահմանադրությունը կպահամապատխանեցվի միջազգային չափանիշներին»,-ասված է հայտարարության մեջ: