Լեհաստանում ՈՒկրաինայի դեսպան. Ինձ արտգործնախարարություն չեն կանչել
Լեհաստանում ՈՒկրաինայի դեսպան. Ինձ արտգործնախարարություն չեն կանչել

Լեհաստանում ՈՒկրաինայի դեսպանը հայտարարում է, որ լրատվությունը այն մասին իբր իրեն կանչել են Լեհաստանի արտաքին գործերի նախարարություն, չի համապատասխանում իրականությանը:

«Լեհ գործընկերների հետ գտնվում էին մշտական կապի մեջ սահմանի վրա ստեղծված իրավիճակի կապակցությամբ, քանզի ժամանակին պետք է լուծվեր մեր ուղևորների համար ստեղծված հիմնախնդիրները: Տեղում գտնվում էր նաև մեր հյուպատոսը»,-ասել է դեսպան Անդրեյ Դեշչիցան:

Նշենք, որ «ՈՒնիան» հրատարակչության տվյալներով, Ամերիկայի ձայնը տարածել էր լրատվություն, որի համաձայն Լեհաստան-ՈՒկրաինա սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ, ՈՒկրաինայի դեսպանը կանչվել էր արտգործնախարարություն: