Իրաքում ԱՄՆ նախկին բազայում ԴԱԻՇ-ի 400 զոհի գերեզմանոց է հայտնաբերվել
Իրաքում ԱՄՆ նախկին բազայում ԴԱԻՇ-ի 400 զոհի գերեզմանոց է հայտնաբերվել

Իրաքցի ուժայինները ԴԱԻՇ-ի առվազն 400 զոհերի զանգվածային գերեզմանոց են հայտնաբերել հյուսիսային Քիրքուք նահանգում: Այս մասին հայտնում է Petra գործակալությունը:

Քիրքուքի ոստիկանության փոխգնդապետ Ջամիլ Ալ-Ջաբուրին գոծակալությանն ասել է, որ իրաքյան զորքերը զանգվածային գերազմանոց են հայտնաբերել Քիրքուք քաղաքի մերձակայքում՝ ԱՄՆ զինվորականների նախկին բազայում:

Ալ-Ջաբուրիի խոսքով՝ գերեզմանոցում հայտնաբերվածների մեծ մասը տղամարդիկ են: