Իրանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 150-ի
Իրանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 150-ի

Երեկ երեկոյան Իրանի և Իրաքի սահմանին տեղի  ունեցած  7.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի  հետևանքով զոհերի թիվը հասել է  150-ի, մինչդեռ տուժածների թիվը հասնում է մի քանի հազարի:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ , բնական աղետից հետո ստեղծված ճգնաժամային կենտրոնից հաղորդել են, որ առավել մեծ թվով զոհեր ու ավերածություններ են գրանցվել արևմտյան Իլամ և Քերմանշախ նահանգներում:

Երկրի նախագահ Հասան Ռոհանին կարգադրել է բոլոր տուժածներին անհրաժեշտ օգնություն տրամադրել:

Կարմիր մահիկի տեղի մասնաճյուղն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ, աղետի վայր են ուղարկվել փրկարարների հավելյալ ստորաբաժանումներ, տուժած գոտիներում ստեղծվել են դաշտային հոսպիտալներ՝ մարդկանց անհրաժեշտ մթերքով, տաք իրերով ու վառելիքով ապահովելու համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ երկրաշարժի հետևանքով որևէ ռազմավարական օբյեկտ՝ այդ թվում նաև նավթագազային ենթակառուցվածքը չի տուժել, օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով:

Հայտնի է, որ տեղի բնակիչները, վախենալով ստորգետնյա ցնցումների կրկնվելու հավանականությունից, լքել են իրենց տներն ու գիշերել փողոցներում:

Նշվում է, որ երկրաշարժին հաջորդած մի քանի ժամվա ընթացքում գրանցվել է 12 հետցնցում՝ 3.6-4.7 մագնիտուդ ուժգնությամբ:

Картинки по запросу earthquake in Iraq-Iran border

Картинки по запросу earthquake in Iraq-Iran border