Իրանում տեղի ունեցած  երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200-ը
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200-ը

Իրանի պետական հեռուստատեսության վերջին լրատվությամբ, երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200-ը, տուժել է մոտ 1700 մարդ:

Փրկարարները մինչև այժմ մարդկանց հանում են փլատակների տակից:

Հիշեցնենք, 7,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել երեկ ուշ գիշերին՝ Իրան-Իրաք սահմանին, Հալաբջա քաղաքի մոտակայքում:

Տարածված լրատվությամբ ցնցումները զգացվել են՝ Հայաստանում, Թուրքիայում, Քուվեյթում և Իսրաելում: