Իտալիայում ելույթ ունեցող վրաց բասկետբոլիստը լուրջ վնասվածք է ստացել
Իտալիայում ելույթ ունեցող վրաց բասկետբոլիստը լուրջ վնասվածք է ստացել

Իտալիայի բասկետբոլի ազգային առաջնության վերջին տուրում վրաց բասկետբոլիստ Դուդա Սանաձեն ստացել է լուրջ վնասվածք:

Ցավոք վնասվածքը այնքան ծանր է, որ մարզիկը հրապարակ կվերադառնա 6 ամիս հետո,- այս մասին լրատվությունը տարածել է «Պիստոիա» ակումբի պաշտոնական վեբ կայքը:

Այսպիսով Սանաձեն չի կարողանա մասնակցել Վրաստանի ազգային հավաքականի գալիք հանդիպումներին:

Հիշեցնենք, ազգային հավաքականը իր հերթական հանդիպումները անց է կացնելու նոյեմբերի 24-ին և 27-ին Գերմանիայի և Սերբիայի հավաքականների հետ: