Իտալիայի երկու շրջաններում ինքնավարության հարցով հանրաքվեները ճանաչվել են կայացած
Իտալիայի հյուսիսային Վենետո շրջանում ինքնավարության հարցով հանրաքվեն համարվում է կայացած, քանի որ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 50 տոկոսից ավելին (50,1%)։
Ինքնավարության հարցով հանրաքվե է անցկացվել նաև հարևան Լոմբարդիա շրջանում։ Իտալիայի հանրապետության պատմության մեջ բնակչության հետ նման խորհրդակցություններ անցկացվում են առաջին անգամ։ Երկու հանրաքվեներն էլ հանդիսանում են խորհրդատվական և չեն ունենա պարտադրող իրավական հետևանքներ։
Rai Radio 1 ռադիոկայանի փոխանցմամբ՝ կամարտահայտման էր հրավիրվել մոտ 12 մլն մարդ։
Վերոնշյալ շրջանները հանդիսանում են տնտեսական տեսանկյունից Իտալիայի առավել զարգացած շրջանները։ Եթե ինքնավարության ձգտումը հաստատվի, ապա տարածաշրջանային վարչակազմերի ղեկավարները փաստացի կստանան այդ գործընթացը սկսելու մանդատ։ Չնայած Իտալիայի կառավարությունը ճանաչում է քվեարկության օրինականությունը, սակայն այն համարում է դա «անօգուտ քաղաքական քայլ», քանի որ սահմանադրությունը թույլ է տալիս ինքնավարության մասին բանակցություններ սկսել նաև առանց հանրաքվեի։
Վենետո և Լոմբարդիա շրջանները գլխավորում են ընդդիմադիր «Հյուսիսի լիգա» կուսակցության ներկայացուցիչները։
Հեղինակ -
Edgar Barsegyan