Բոսնիա և Հերցեգովինան Վրաստանի համար վերացրել է այցագրային ռեժիմը: Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն է տրվում 180 օրյա ժամկետում առանց այցեգրի երկրում գտնվել 30 օր:
Մինչ այդ Վրաստանի քաղաքացիները Բոսնիա և Հերցեգովինայի այցեգիրը ստանում էին Թուրքիայում գտնվող հյուպատոսարանում: Երկիր մուտք գործել հնարավոր էր նաև Շենգենյան այցեգիր ունենալու դեպքում:
Ինչպե՞ս ճանապարհորդել Բոսնիա և Հերցեգովինայում
Ճանապարհորդությունը ծրագրելու համար այլևս պետք չէ կարգավորել այցագրային հարցերը: Ժամանակն է ծրագրեք հետևյալ փուլերը՝ թռիչք, ապրուստ և երկրի մասին լրատվություն ստանալը:
Թռիչք
Թբիլիսիից Սարաևոյի ուղղությամբ թռիչքներ են իրականացնում երկու ավիաընկերություն: Դրանցից մեկը նվազ բյուջետային «Պեգասուս» ավիաընկերությունն է, իսկ երկրորդը խոշոր «Turkish Airlines»-ը:
«Պեգասուս» ավիաընկերությունում Թբիլիսի- Սարաևո թռիչքի արժեքը տատանվում է 273$-ից 380$: Turkish Airlines-ի գները համեմատաբար ցածր են, օրինակ եթե դուք որոշեք ուղևորվել նոյեմբերի 16-ին, ապա տոմսի արժեքը կլինի 262$: Սակայն գները մշտապես փոխվում են և ուղևորությունը ծրագրելու ժամանակ լրատվություն ստանալու համար պետք է այցելեք ավիաընկերությունների վեբ կայք:
Երկու ավիաընկերության դեպքում էլ Թբիլիսիից Սարաևո ուղիղ չվերթներ չկա: Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք հնարավոր է այցելել միայն Ստաբուլը անցնելով:
Բնակատեղի
Սարաևոյում գիշերելու տարածք գտնելու համար կարող եք օգտվել միջազգային airbnb կայքից: Կայքում մեկ գիշերվա համար հոստելի գինը սկսվում է 10$-ից: Իսկ բնակարան վարձելու համար մեկ գիշերվա արժեքը սկսվում է 15 $-ից:
Couchsurfing
Սակայն, եթե չեք ցանկանում գումար վճարել գիշերելու համար, այդ դեպքում կարող եք օգտվել couchsurfing կայքից: couchsurfing-ը սոցիալական ցանցի նման մի բան է, որտեղ մարդիկ գիշերելու տարածք են առաջարկում անվճար:
Այս պահին couchsurfing-ի վրա կարող եք տեսնել Սարաևոյում բնակվող 2 855 հյուրընկալողի:
Ին՞չ պետք է գիտենանք Բոսնիա և Հերցեգովինայի մասին
Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաքը՝ Սարաևոն է: Վրաց զբոսաշրջիկները, ովքեր արդեն այցելել են այդ երկիր պատմում են, որ Բոսնիա և Հերցեգովինան գեղեցիկ է և ճանապարհորդելիս մնաում ես տպավորությունների ներքո: Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա Սարաևոն այլ եվրոպական մայրաքաղաքների հետ համեմատ աչքի է ընկնում ցածր գներով: Նշենք, որ Բոսնիա և Հերցեգովինայի և Վրաստանի շուկայական գները համարյա նույնն են:
Ինչ վերաբերում է լուսանկարներին, ապա կարող եք Բոսնիա և Հերցեգովինայի լուսանկարները ներբեռնել Google կայքից, սակայն մենք մենք ներկայացնում ենք առաջին ալիքի լրագրող Սանդրո Ջուֆալակյանի կողմից նկարահանված լուսանկարները, ով Բոսնիա և Հերցեգովինայում գտնվում էր երեք տարի առաջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan