Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդի հետ հարաբերություններում ճգնաժամի խորացման դեպքում Ադրբեջանը կարող է լքել կազմակերպությունը։
Այդ խոսքերը հնչել են այն բանից հետո, երբ Եվրոպայի խորհուրդը սպառնացել է Ադրբեջանին դատով՝ ադրբեջանական ընդդիմության առաջնորդներից մեկին ազատ արձակելու մասին ՄԻԵԴ վճռի չիրականացման համար։
Ելույթ ունենալով Բաքվում՝ իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության 25-ամյակի առիթով հանդիսավոր ժողովի ժամանակ, Ալիևը մեղադրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին նրանում, որ նրա պատճառով Ադրբեջանի և Եվրոպայի խորհրդի միջև հարաբերություններում ճգնաժամ է սկսվել։
Նոյեմբերի 29-ին լրանում է ժամկետը, որը Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեն տվել էր Ադրբեջանին ՄԻԵԴ վճռի չիրագործման հետ կապված պարզաբանումներ տալու համար։