Ժնևյան միջազգային բանակցություններին Եվրամիությունը ներկայացնելու է Տոյվո Կլաարին,- այս մասին նշված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելության կողմից հրապարակված հայտարարության մեջ:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ժամանակավոր լիազոր Հարի Կոմիենի հայտարարությունում նշված է, որ առաքելությունը շնորհավորում է Տոյվո Կլաարին բանակցությունների համանախագահ նշանակվելու կապակցությամբ:
Տոյվո Կլաարը ղեկավարում էր Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը: Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2013 թվականի սեպտեմբերին, իսկ 2014-ի նոյեմբերին հեռացել պաշտոնից:
Նշենք, որ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի և Ժնևյան բանակցությունների համանախագահի պաշտոնը փաթուր էր մնացել այն բանից հետո, ինչ ժամանակից շուտ պաշտոնաթող էր եղել՝ Հերբերտ Զալբերը:
Գերմանացի դիվանագետը Վրաստանում աշխատում էր 2014 թվականի հուլիսից: Կասկածները, որ նա ժամանակից շուտ կլքի պաշտոնը առաջացան դեռևս 2014 թվականի մայիսին, երբ վերջինս բռնազավթված Ցխինվալի տարածաշրջան այցի ժամանակ Դե-ֆակտո նախագահին շնորհավորել էր այսպես կոչված ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել պաշտոնական Թբիլիսիի մոտ:
Հեղինակ -
Edgar Barsegyan