Թրամփն իմ հարսնացուն չէ, որ նրանից հիասթափվեմ. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միամիտ է անվանել հարցը, թե ինքը հիասթափվա՞ծ է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփից։ Պուտինը պարզաբանել է, որ նա իր հարսնացուն չէ, որպեսզի նրանից հիասթափվի։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Ձեր հարցը շատ միամիտ է հնչում։ Նա իմ հարսնացուն չէ, ես էլ նրա ո՛չ հարսնացուն եմ, ո՛չ էլ փեսացուն։ Մենք զբաղվում ենք պետական գործունեությամբ, յուրաքանչյուր երկիր իր շահերն ունի»,-ասել է նա լրագրողներին մամլո ասուլիսի ժամանակ։
«Թրամփն իր գործունեությունում ղեկավարվում է իր երկրի ազգային շահերով, ես՝ իմ»,-հավելել է Պուտինը։
Նա հայտարարել է, որ իրեն հայտնի չեն ԶԼՄ-ների հաղորդագրությունները ՌԴ նախագահի պաշտոնի հնարավոր կին թեկնածուների մասին, սակայն առաջադրվել կարող է յուրաքանչյուրը, եթե պահպանվում են օրենքով սահմանված պահանջները։