Թուրքիան Նորվեգիայում ընթացող ՆԱՏՕ-ի զորավարժություններից հետ է կանչել 40 զինվորականի
Թուրքիան Նորվեգիայում ընթացող ՆԱՏՕ-ի զորավարժություններից հետ է կանչել 40 զինվորականի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ՆԱՏՕ-ի զորավարժանքների շրջանակներում Նորվեգիայում գտնվող թուրք զինվորականներին հետ կանչելու որոշման մասին, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:

Նման որոշման պատճառ է հանդիսացել այդ երկրում ցուցադրված  «Թշնամիների պաստառ»-ի վրա Թուրքիայի հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի և Էրդողանի նկարի առկայությունը:

«Երբ դա տեղի ունեցավ՝ մեր ԶՈւ-ի ԳՇ պետն ու Եվրամիության հարցերով նախարարը Կանադայի ճանապարհին էին: Զանգեցին, ասացին՝ նման բան կա: Այս զորավարժանքը ՆԱՏՕ-ի զորավարժանքն է: Մենք այնտեղ 40 զինվորական ունենք: Նախարարներն ասացին, որ որոշում են կայացրել հետ ուղարկել մեր զինվորականներին», – ասել է Էրդողանը: