Թուրքիայում «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալել են 100-ից ավելի մարդու
Թուրքիայում «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալել են 100-ից ավելի մարդու

Թուրքիայում «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալել են 100-ից ավելի մարդու: Տարածված լրատվությամբ հատուկ գործողությունը իրականացրել են թուրքիայի ոստիկանները և անվտանգության ծառայության աշխատակիցները:

NTV հեռուստաալիքի փոխանցմամբ, հատուկ գործողությանը մասնակցել է մոտ 1500 իրավապահ: Գործողության ընթացքում խուզարկվել է 250 բնակարան, որի արդյունքում արգրավել է «Իսլամական Պետություն» խմբավորման մասին նյութեր: