Թերեզա Մեյը պահանջել է խստացնել ծայրահեղականության դեմ միջոցները համացանցում
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են խստացնել պատիժը համացանցում ծայրահեղական կոնտենտի տարածման, ինչպես նաև դրա դիտման համար:
Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է Սքայ Նյուս հեռուստաալիքի եթերում:
«Գոյություն ունի երկու բան, որոնց հարցում մեզ անհրաժեշտ է պարզություն մտցնել, և դրանցից մեկը կդառնա գործողությունների խստացումը նրանց նկատմամբ, ովքեր համացանցն օգտագործում են ահաբեկչական ու ծայրահեղական նյուփերի տարածման համար»,- ասել է Մեյը:
Հեղինակ -
Edgar Barsegyan