Թբիլիսիում, Սագուրամոյում և Ղվարելիում անց են կացվում Իլիա Ճավճավաձեի 180-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ
«Իլիա – Մեր ժամանակակիցը»- այս վերտառությամբ Իլիա Ճավճավաձեի 180 ամյա հոբելյանի առթիվ, Վրաստանի կառավարության կազմակերպմամբ՝ Թբիլիսիում, Սագուրամոյում և Ղվարելիում անց են կացվելու տարբեր միջոցառումներ:
Կառավարության վարչության մամլո ծառայության փոխանցմամբ, հոբելյանական միջոցառումները Սագուրամոյում սկսվելու են ժամը 11:00-ից Սագուրամոյի Իլիա Ճավճավաձեի տուն թանգարանից, որտեղ տեղի է ունենալու գրական մրցույթ թեմայով՝ «Իլիա-Մեր ժամանակակիցը»: Զուգահեռաբար Գուրամիշվիլիների մառանում Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին հանդիպելու է ուսանողների հետ: Հոբելյանի առթիվ բացվելու են նաև մանկական զվարճալի անկյուններ, տեղի է ունենալու կինոցուցադրում, շնորհանդեսներ և տարբեր աքտիվություններ:
Երեկոն ամփոփվելու է «Սագուրամոյի բակը» վերտառությամբ երաժշտական նախագիծը:
Իլիա Ճավճավաձեի 180 ամյա հոբելյանի առթիվ Թբիլիսիից դեպի Սագուրամո և հակառակը բնակչությանը սպասարկելու է անվճար տրանսպորտ:
Այսօրևեթ ժամը 14:00-ին խորհրդարանի ազգային գրադարանի սրահում բացվելու է՝ «Իլիա Ճավճավաձե 180» ցուցահանդեսը:
Բացի այդ, ժամը 10:00-ից միջոցառումները սկսվել են Ղվարելիում: Ղվարելիի Իլիա Ճավճավաձեի անվան թանգարանում, թանգարանի բացման 80 ամյակի կապակցությամբ բացվել է ցուցահանդես, իսկ երիտասարդական հրապարակի տարածքում բացվել է երիտասարդ նկարիչների աշխատանքների ցուցահանդես վաճառքը:
Նոյեմբերի 9-ին ժամը 19:00-ին, Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում կայանալու է «Ճանապարհորդի նամակները» բեմադրությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan