Թբիլիսիում բացվել է Վրաստանում գրքի առաջին թանգարանը

Թբիլիսիում բացվել է Վրաստանում առաջին և ամենամեծ գրքի թանգարանը: Թանգարանում, որը տեղակայվել է ազգային գրադարանի առաջին շենքում, պաշտպանված կլինեն վրացերեն բոլոր տպագիր գրքերը:

Ինչպես նշել է ազգային գրադարանի տնօրեն Գիորգի Կեկելիձեն, սա Եվրոպայի լավագույն գրապահեստներից մեկն է: Կեկելիձեն նաև նշել է, որ թանգարանում բացվել է մշտական ցուցահանդես, որտեղ ներկայացված է շուրջ 19 հազար գիրք:

Գիորգի Կեկելիձեի խոսքով, նման թանգարանի բացումը Գալակտիոն Տաբիձեի երազանքն էր, որը կատարվեց ուղիղ կես դար հետո:

Այցելուները թանգարանում կարող են տեսնել հազվադեպ և հնագույն հրատարակություններ, առաջն տպագիր գրքեր: