Թբիլիսիի 20-րդ ջազ-փառատոնը անցկացվելու է նոյեմբերի 2-5-ը
Թբիլիսիի 20-րդ ջազ-փառատոնը  անցկացվելու է նոյեմբերի 2-5-ը

Թբիլիսիի 20-րդ ջազ-փառատոնը  անցկացվելու է նոյեմբերի 2-5-ը:

Փառատոնը բացելու է ջազի և սոուլի կատարող, լեգենդար Tower Of Power  խումբը: Խումբը հիմնվել է Քալիֆոռնիայում՝ 1968 թվականին և արդեն 5 տասնամյակ է աշխարհի շուրջ կատարում է ճամփորդություններ և համերգներ:

Նոյեմբերի 4-ին, Վանո Սարաջիշվիլու անվան Թբիլիսիի պետական կոնսերվատորիայում, աշխարհում ճանաչված սաքսոֆոնիստ Ճո Լովանոն վրաց ուսանողների համար կանցկացնի վարպետաց դաս: Նույն օրը, երաժիշտը վրաց լսարանի առջև հանդես կգա իր կվարտետի հետ՝ համերգով:

Երեկոները հյուրընկալելու են Թբիլիսիի համերգային դահլիճը և Թբիլիսիի Իվենթ հոլլը: