Թամար Չուգոշվիլին հանդիպել է ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցչի հետ

14:36, 03.10.2017

Հանրային հեռարձակողի կապակցությամբ, մեր և ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցչի դիրքորոշումները համընկնում են,- այս մասին մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի առաջին տեղակալ Թամար Չուգոշվիլին:

Չուգոշվիլիի խոսքերով, Դեզիրիի հետ հանդիպման հիմնական թեմաներից մեկը հենց հանրային հեռարձակողն էր:

Պատգամավորի խոսքերով ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչը հանրային հեռարձակողի կապակցությամբ տեսնում է բարեփոխումների անհրաժեշտություն:

«Սահմանադրության այն փոփոխությունները, որոնք վերաբերում են մամուլի հարցերին, ինտեռնետի ազատությանը և  հանրային հեռարձակողի անկախությանը դրական են գնահատվել ԵԱՀԿ-ի կողմից: Մեր և կազմակերպության դիրքորոշումները համընկնում են միմյանց»,- ասել է Չուգոշվիլին:

Նմանատիպ