Ընտրություններում ի հայտ եկած խախտումների վերացումը կարևոր է վրաց ժողովրդավարության համար. Մարգվելաշվիլի
Վրաստանի նախագահը արձագանքել է տեղական ինքնակառավարման ընտրություններին և հայտարարել, որ ընտրությունների գործընթացքում ի հայտ եկած խախտումների վերացումը և նախատեսումը շատ կարևոր է վրացական ժողովրդավարության համար:
Գիորգի Մարգվելաշվիլին հույս է հայտնել, որ ընտրությունների երկրորդ փուլը նույնպես կանցնի խաղաղ մթնոլորտում և ընտրողների ակտիվությունը կլինի բարձր:
«Վրաստանում 2017 թվականի տեղական ինքնակառավարումների ընտրությունները կայացել են, ընդհանուր առմամբ ընտրությունները անց են կացվել խաղաղ մթնոլորտում, սակայն գրանցվել են բազմաթիվ խախտումներ, որոնց վերացումը և նախատեսումը շատ կարևոր է վրացական ժողովրդավարության համար: Շնորհավորում եմ ինքնակառավարվող քաղաքներում ընտրված քաղաքապետերին, կուսակցություններին և մեծամասնական թեկնածուներին: Ցանկանում եմ հաջող գործունեություն, և որն ամենակարևորն է, մարդկանց աջակցությունը պատկերվի նրանց հիմնախնդիրների կարգավորմամբ»,- ասել է Մարգվելաշվիլին:
Նախագահը միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել միջազգային և տեղական դիտորդական առաքելություններին, տեղական ինքնակառավարման ընտրությունների նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար:
Հեղինակ -
Edgar Barsegyan