Ընտրություններին մարդկանց ID տվյալներով հաշվառումը լուրջ խախտում էր. Կորին Յոնկեր
Մարդկանց ID տվյալներով հաշվառումը, թե ով եկավ և ով չէ ընտրություններին անթույլատրելի է,- այս մասին հայտարարություն է արել՝ ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավուքների գրասենյակի (OSCE/ODIHR) դիտորադական առաքելության ղեկավար Կորին Յոնկերը, պատասխանելով ընտրատեղամասերի մոտ ֆիքսված ընտրողների կամքի վերահսկման վերաբերյալ հարցին:
Ինչպես նշել է առաքելության ղեկավարը, նշված գործողությունը ֆիքսել են ոչ բոլոր ընտրատեղամասերի մոտ: