Երբեկ չեմ զգացել իմ նկատմամբ նման ատելություն. Գուրամ Կաշիա
Երբեկ չեմ զգացել իմ նկատմամբ նման ատելություն. Գուրամ Կաշիա

Արնեմի «Վիտեսի» ավագ և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Գուրամ Կաշիան հարցազրույց է տվել հոլանդական voetbalprimeur.nl ինտեռնետ հրատարակչությանը, որտեղ չի կարողացել շրջանցել աղմկահարույց թեման ԼԳԲՏ անձանց աջակցող ավագի կապոցի կապակցությամբ:

«Սա շատ դժվար իրավիճակ էր, երբ դարձել էի բոլոր հաղորդումների և հրատարակչությունների հերոսը, ռուսական Բի Բի Սին նույնպես լուսաբանեց այս լուրը, իսկ իմ երկրում դարձա քննադատության օբյեկտ: Ես երբեմն չէի զգացել նման ատելություն իմ ժողովրդի կողմից: Սակայն ինչքան անպատվություն էլ ստացա երկու անգամ ավել ստացա աջակցություն իմ ժողովրդի կողմից»,- ասել է Կաշիան: