Եվրամիությունը Վրաստանի խոշորագույն առևտրական գործընկերն է և 2017 թվականին այս համագործակցությունը էլ ավելի կխորանա. Յոհաննես Հան
Վրաստանի կողմից ասոցացման պայմանագրի իրականացման մասին Եվրամիության զեկույցին է արձագանքել Եվրոպայի դրացիական քաղաքականության և ընդլայնման մասին բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է եվրահանձնաժողովի պաշտոնական կայքէջում:
Յոհաննես Հանը նշել է, որ Եվրամիությունը տեսնում է ասոցացման պայմանագրի իրագործման դրական արդյունքները:
«Եվրամիությունը Վրաստանի խոշորագույն առևտրական գործընկերն է և 2017 թվականին այս համագործակցությունը էլ ավելի կխորանա: 2017 թվականի հուլիսին, Վրաստանի էներգետիկական միության համաձայնագրին միանալն էր ևս մեկ կարևոր փուլ, որը մերձեցրեց Եվրամիությանը Վրաստանի հետ»,- հայտարարել է Յոհաննես Հանը:
Եվրահանձնաժողովը Վրաստանի կողմից ասոցացման պայմանագրի իրագործման մասին զեկույց էր հրապարակել, որը ներառում է 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի վերջը ընկած ժամանակահատվածը: