ԵՄ հաղորդակցությունների աշխատանքային խումբը հայտնաբերել է ապալրատվության 3000 դեպք
ԵՄ հաղորդակցությունների աշխատանքային խումբը հայտնաբերել է ապալրատվության 3000 դեպք

Եվրամիության ռազմավարական հաղորդակցությունների օպերատիվ աշխատանքային խումբը,  վերջին երկու տարում բացահայտել է ռուսալեզու լրատվամիջոցների կողմից ապալրատվության երեք հազարից ավելի դեպք,- այս մասին, Հելսինկիում հիբրիդային վտանգների դեմ պայքարի եվրոպական կենտրոնի բացմանը հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

«Շատ կարևոր է, որ տեղի ունենա ապալրատվության վերլուծություն, կանխատեսում և դրանց վրա արձագանքում: Այդ պատճառով մենք հիմնում ենք ռազմավարական հաղորդակցությունների կենտրոն, որը կողմնորոշված կլինի արևելյան գործընկերների և ռուսալեզու բնակչության վրա: Վերջին երկու տարում East StratCom-ը հայտնաբերել է 3000-ից ավելի ապալրատվության դեպք»,- ասել է Մոգերինին:

Մոգերինիի խոսքերով հարկավոր է Եվրամիության քաղաքականության մասին բնակչությունը ունենա մաքսիմալ թափանցիկ լրատվություն:

Նշենք, որ 2015 թվականին ստեղծված խմբում ներգրավված են 400-ից ավելի լրագրողներ, փորձագետներ, ոչկառավարական կազմակերպությունների և վերլուծաբանական կենտրոնների աշխատակիցներ: