«Դեմրի» փոթորկի հետևանքով Թաիվանում զոհերի թիվը հասել է 19-ի, տասնյակ մարդիկ անհտ կորած են
«Դեմրի» փոթորկի հետևանքով Թաիվանում զոհերի թիվը հասել է 19-ի, տասնյակ մարդիկ անհտ կորած են

Թաիվանում «Դեմրի» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի:

Աղետը անցել է երկրի կենտրոնական և հարավային մասով:

Վնասվել են հազարավոր բնակելի տներ, բնակչության մի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի:

Իշխանությունների որոշմամբ իրենց տները լքել են 30 000-ից ավելի քաղաքացիներ: Փրկարարները մինչև այժմ որոնում են տասնյակ անհետ կորածների:

Աղետի ժամանակ փոթորկի էպիկենտրոնում հայտնվել են նավահանգստում գտնվող նավեր, որոնց վրա գտնվող 61 մարդուց հաջողվել է փրկել 25-ին, մնացածների մասին լրատվություն չկա:

Օդերևույթաբանների խոսքերով քամու ուժգնությունը կազմում է ժամում 90 կմ.: