«Դեդե» կինոֆիլմը Վրաստանի կինոթատրոններում կհայտնվի փետրվարին
«Դեդե» կինոֆիլմը Վրաստանի կինոթատրոններում կհայտնվի փետրվարին

Միջազգային ճանաչում ստացած «Դեդե» կինոֆիլմը Վրաստանի կինոթատրոններում կհայտնվի փետրվարին:

Լրատվությունն այս մասին հաստատել է ֆիլմի ռեժիսորը:

Իսկ մինչ այդ Մարյամ Խաճվանիի կինոֆիլմը ցուցադրելու են Հունաստանի կինոթատրոններում:

Սվանների բառբառով նկարահանված գեղարվեստական ֆիլմը ներկայացվել է ասիական «Օսկար» մրցանակաբաշխությանը, որը կայանալու է Ավստրալիայում և անց է կացվում Յունեսկոյի նախաձեռնությամբ:

Նշենք, որ մի քանի օր առաջ Մարյամ Խաճվանին Լեհաստանում կայացած փառատոնին արժանացել է լավագույն ռեժիսոր տիտղոսին:

Նույն օրը, «Դեդե» կինոնկարը Ֆրանսիայում կայացած փառատոնին ստացել է հանդիսատեսի պարգևը: