Դատարանի որոշմամբ հոկտեմբերի 4-ի գործով ձերբակալված ութ անձինք դատապարտվեցին հինգ տարվա ազատազրկման
Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել հոկտեմբերի 4-ի գործով ձերբակալված ութ անձանց նկատմամբ։
Մասնավորապես, դատարանի որոշմամբ՝ Զուրաբ Ճավճանիձեն, Վլադիմեր Գվելեսիանին, Ամիրան Դոլիշվիլին, Անտոն Վարդանիձեն, Ալեքսանդրե Չիլաչավան, Գենադի Կուպրեիշվիլին, Սուլխան Տուղուշին և Ռամազ Մամուլաձեն դատապարտվել են հինգական տարի ժամկետով ազատազրկման։
Նրանք մեղադրվում էին ռազմավարական և առանձնահատուկ նշանակության օբյեկտը խմբակային զավթելու փորձի և խմբակային բռնություններին մասնակցելու մեջ։ Հանցագործությունները որպես պատիժ նախատեսում են ազատազրկում մինչև վեց տարի ժամկետով։
Նշված դրվագով ընդհանուր առմամբ կար 14 մեղադրյալ։ Նրանցից վեց անձի՝ Գիորգի Քորքիայի, Գիորգի Ռուրուայի, Խվիչա Գոգոխիայի, Լևան Ջիքիայի, Լաշա Իվանաձեի և Սերգո Մեգրելիշվիլիի հետ կնքվել է դատավարական համաձայնություն (պրոցեսուալ համաձայնագիր), և նրանք ազատ են արձակվել դատարանի դահլիճից։