Դատավոր Ռոմեո Տղեշելաշվիլի. Ապացույցների հետազոտմամբ սադրանք չի հաստատվել, նախագահական պալատը ռազմավարական օբյեկտ է, նույնիսկ եթե ցանկապատը չլիներ, այնտեղ մուտք գործելու իրավունք ոչ ոք չուներ

15:08, 22.06.2026

Նույնիսկ եթե ցանկապատը չլիներ, այնտեղ ոչ ոք մուտքի իրավունք չուներ»,- այս մասին դատավճռի հրապարակումից առաջ, դատական նիստի ժամանակ հայտարարել է հոկտեմբերի 4-ի գործով դատավոր Ռոմեո Տղեշելաշվիլին։

Նրա իսկ խոսքով՝ ապացույցների հետազոտման ընթացքում չի հաստատվել, որ տեղի է ունեցել սադրանք։

«Ամբաստանյալները պնդում էին, թե իբր տեղի է ունեցել սադրանք, սակայն ապացույցների հետազոտման ժամանակ դա չի հաստատվել։ Տեսաապացույցների հետազոտման ընթացքում մենք տեսանք, որ հանրահավաքում որոշակի հայտարարություններ են արվել հենց այն մարդկանց կողմից, որոնց կոչի հիման վրա դուք տեղափոխվել եք նախագահական պալատի մոտ։ Ձեզ կոչ արեցին, որ տեղափոխվեք նախագահական պալատի մոտ և տղամարդկային ուժերով իրականացնեք այն գործողությունները, որոնք մենք տեսանք տեսագրություններում։ Հանրահավաքը խաղաղ էր Ազատության հրապարակում, և ձեզնից ոչ մեկին այնտեղ ոստիկանությունը չի ձերբակալել։ Բռնությունն իրականացվել է այն բանից հետո, երբ դուք միացել եք Աթոնելիի պալատի մոտ ընթացող ակցիային։ Ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ են տուժել։ Նախագահական պալատը ռազմավարական օբյեկտ է, և ոչ ոք իրավունք չունի մուտք գործել դրա բակ, եթե անցագիր չունի։ Ռազմավարական օբյեկտ ներխուժում բազմիցս է տեղի ունեցել։ Նույնիսկ եթե ցանկապատը չլիներ, այնտեղ ոչ ոք մուտքի իրավունք չուներ։ Տեսագրություններում մենք տեսանք, որ ցուցարարները խոչընդոտում էին նաև նկարահանումներին։ Դատախազությանը հաջողվեց հիմնավորել մեղադրանքը բոլոր ութ ամբաստանյալների նկատմամբ»,- հայտարարել է Տղեշելաշվիլին։

Ի գիտություն՝ հոկտեմբերի 4-ին զարգացած իրադարձությունների հետ կապված դրվագներից մեկով մեղադրվող ութ անձինք՝ Զուրաբ Ճավճանիձեն, Վլադիմիր Գվելեսիանին, Ամիրան Դոլիշվիլին, Անտոն Վարդանիձեն, Ալեքսանդր Չիլաչավան, Գենադի Կուպրեիշվիլին, Սուլխան Տուղուշին և Ռամազ Մամուլաձեն դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել։ Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Ռոմեո Տղեշելաշվիլիի որոշմամբ՝ բոլոր ութ անձինք դատապարտվել են հինգ տարվա ազատազրկման։

Նմանատիպ