Գիորգի Օվաշվիլու նոր ֆիլմը՝ «Խիբուլա»-ն, նոյեմբերի 23-ին կհայտնվի Վրաստանի կինոթատրոնների էկրաններին
Գիորգի Օվաշվիլու նոր ֆիլմը՝ «Խիբուլա»-ն, նոյեմբերի 23-ին կհայտնվի Վրաստանի կինոթատրոնների էկրաններին

Նոյեմբերի 23-ին, Վրաստանի կինոթատրոնների էկրաններին կհայտնվի ռեժիսոր Գիորգի Օվաշվիլու նոր աշխատանքը, «Խիբուլա»-ն: «Խիբուլա»-ն դրամա է, որը պատկերում է Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կյանքի վերջին 50 տարիները:

Ֆիլմը ռեժիսորի տրիլոգիայի վերջին մասն է: Առաջին ֆիլմը՝ «Ափի մյուս կողմը» Գիորգի Օվաշվիլին նկարահանել է 2009 թվականին, իսկ երկրորդը՝ «Եգիպտացորենի կղզի»-ն՝ 2014 թվականին:

Զվիադ Գամախուրդիայի դերը ֆիլմում կատարում է իրանացի դերասան Հոսեյն Մահջուբը:

«Խիբուլա»-ի պրեմիերան կայացել է Կարլովի-Վարի 52-րդ միջազգային կինոփառատոնին: